Jump to content

Էլ Հաջի Դիուֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Հաջի Դիուֆ
Քաղաքացիությունը  Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1981(1981-01-15)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր Լուգա, Սենեգալ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Էլ Հաջի Հուսեյն Դիուֆ (ֆր.՝ El-Hadji Ousseynou Diouf, արաբ․՝ الحاج ديوف‎‎, հունվարի 15, 1981(1981-01-15)[1][2][3], Լուգա, Սենեգալ), սենեգալցի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, իր ողջ կարիերայի ընթացքում նա խաղացել է կիսապաշտպանի և հարձակվողի դիրքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիուֆն իր կարիերան սկսել է Ֆրանսիայում, որտեղ հանդես է եկել «Սոշո» ակումբում։ Նրա առաջնախաղը տեղի է ունեցել 1998 թվականի նոյեմբերի 12-ին «Բաստիայի» դեմ խաղում։ Այդ ժամանակ Դիուֆի թիմը հաղթել է 2։1 հաշվով։ Ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանին սկսվել է հանդես գալ «Ռենում», իսկ մեկ տարի անց նա հայտնվել է «Լանսում», որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան։

2002 թվականին Դիուֆը, որը Սենեգալի հավաքականի կազմում Ճապոնիայում և Հարավային Կորեայում կայացած աշխարհի առաջնությունում գեղեցիկ խաղ է ցուցադրել, տեղափոխվել է Անգլիա և 10 միլիոն ֆունտ ստերլինգով պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հետ։ «Լիվերպուլի» մարզիչ Ժերար Ուլիեն բարձր է գնահատել նրա խաղը, սակայն երկու տարի անց նրա կարծիքը ֆուտբոլիստի նկատմամբ փոխվել է։

Դիուֆը «Լիվերպուլի» կազմում նվաճել է 2003 թվականի անգլիական Ֆուտբոլային լիգայի գավաթ Լիգայի գավաթը, մասնակցել է Չեմպիոնների Լիգա|Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի գավաթի հանդիպումներին, սակայն ակումբի երկրպագուների հիշողության մեջ մնաց որպես Ժերար Ուլիեի ժամանակաշրջա ի վատագույն ձեռքբերումներից մեկը։ Դիուֆը հիշվում է նաև իր ոչ մարզական պահվածքով․ նա ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղի ժամանակ թքել է տրիբունաներում նստած «Սելտիկի» երկրպագուների ամբոխի վրա։

2004/05 մրցաշրջանը Դիուֆը վարձավճարով անցկացրել է «Բոլթոն Ուոնդերերս», որից հետո մշտական հիմունքներով նրան ձեռք է բերել թիմի մարզիչ Սեմ Էլլարդայսը։ Այն գումարը, որը «Բոլթոն Ուոնդերերսը» վճարել է «Լիվերպուլին» ֆուտբոլիստի համար, մնացել է անհայտ։ Դիուֆը դարձել է ակումբի կանոնավոր խաղացող և արժանացել թիմի երկրպագուների ուշադրությանը։ 2008 թվականի մայիսի 3-ին BBC հեռուստա-ռադիոընկերությանը տված հարցազրույցում ֆուտբոլիստը հայտարարել է, որ մրցաշրջանի վերջում կհեռանա «Բոլթոն Ուոնդերերսից» և այլևս մտադիր չէ մնալ Անգլիայի Պրեմիեր լիգայում[4]։

Հայտարարությունից երկու ամիս անց Դիուֆը պայմանագիր է կնքել «Սանդերլենդի» հետ, իսկ մեկ տարի անց՝ «Բլաքբըրն Ռովերսի» հետ։ Երկու թիմերում էլ Դիուֆը հաջողությունների չի հասել։ Հաշվի առնելով ֆուտբոլիստի չափազանց ցածր ելույթը, անհեթեթ և քմահաճ բնույթը, Սթիվ Քինի մարզչական շտաբը առանց ափսոսանքի որոշում է կայացրել 2011 թվականի հունվարին Դիուֆին վարձավճարով տալ շոտլանդական «Ռեյնջերսին», որտեղ նա 15 խաղում միայն մեկ գոլ է կարողացել խփի։

2011 թվականի աշնանը սենեգալցի ֆուտբոլիստը եռամսյա պայմանագիր է կնքել «Դոնքասթեր Ռովերս» ակումբի հետ, մրցաշրջանն ավարտել է Անգլիայի լիգայի առաջնության վերջին տեղում և իջել երրորդ դիվիզիոն[5]։

2012 թվականի մայիսի սկզբին Դիուֆը հայտարարել է իր կարիերան «Լիդս Յունայթեդ» ակումբում շարունակելու մտադրության մասին[6]. Օգոստոսի 11-ին հայտնի է դարձել, որ սենեգալցին առանց պրոֆեսիոնալ պայմանագիր կնքելու դարձել է թիմի խաղացող[7]։ Նույն օրը «Շրուսբերի Թաունի» հետ Լիգայի գավաթի խաղում նա նշել է իր նորամուտը (4:0)[8]։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքականում Էլ Հաջին իր նորամուտը նշել է 2000 թվականին, Բենինի հավաքականի դեմ խաղում։ Նա մասնակցել է 2002 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ իր թիմը մեկնարկային խաղում սենսացիոն կերպով հաղթաել է գործող չեմպիոններին՝ ֆրանսիացիներին, դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ հաղթել է Շվեդիայի դեմ, իսկ հետո լրացուցիչ ժամանակում պարտվեց Թուրքիային։ Դիուֆը 2002 թվականին Սենեգալի հավաքականի կազմում հասել է Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչ։

2004 թվականին նրա անունն ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցուցակում։ Նույն թվականին նա որակազրկվել է չորս միջազգային խաղով այն բանից հետո, երբ թիմերից մեկի հետ խաղում կոպտել է մրցավարին։ 2007 թվականի հոկտեմբերին Էլ Հաջին հայտարարել է, որ ղեկավարության մշտական կազմակերպչական խնդիրների պատճառով հեռանում է Սենեգալի հավաքականից[9]։ Մի քանի օր անց թիմի գլխավոր մարզիչ Հենրիկ Կասպերչակը նշել է, որ Դիուֆը մնացել է թիմում[10]։

2017 թվականից Դիուֆը գտնվում էր Դակարում, նա սպորտի հարցերով խորհրդական է Սենեգալի նախագահ Մակի Սալլի մոտ, ղեկավարում է իր սեփական մարզական թերթը և մարզադահլիճը[11]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լանս»
«Լիվերպուլ»
«Ռեյնջերս »
Սենեգալի հավաքական
Անձնական ձեռքբերումներ
  • Աֆրիկայի տարվա ֆուտբոլիստ (2)։ 2001, 2002
  • Աֆրիկայի տարվա ֆուտբոլիստ BBC-ի վարկածով։ 2002

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Rollin J. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. «I am definitely leaving Bolton — Diouf» Արխիվացված 2008-05-06 Wayback Machine на сайте BBC
  5. «Официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  6. «Диуф намерен продолжить карьеру в «Лидсе»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Диуф стал игроком «Лидса»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Лидс — Шрюсбери». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «Diouf ends international career» Արխիվացված 2007-10-11 Wayback Machine на сайте BBC
  10. «Diouf in Senegal squad» на сайте BBC
  11. Kwenda, Stanley (2017 թ․ հունիսի 26). «El Hadji Diouf: I am not a bad guy, says controversial Senegal great». BBC News. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Հաջի Դիուֆ» հոդվածին։